01 Ապր
2025
22.2° c ԵՐԵՎԱՆ
17.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մյանմային հումանիտար ճգնաժամ է սպառնում․ Կարմիր Խաչ

Մյանմային հումանիտար ճգնաժամ է սպառնում․ Կարմիր Խաչ

Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ 7,7 մագնիտուդ ուժգնությամբ մահացու երկրաշարժից հետո Մյանմային հումանիտար ճգնաժամ է սպառնում․ գրում է The Guardian-ը։

«Այն, ինչ տեսնում ենք այստեղ՝ Մյանմայում, ավերածությունների մակարդակ է, ինչպիսին Ասիայում չի եղել մեկ դարից ավելի», – X-ի գրառմամբ ասել է Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան (IFRC)։

«Սա պարզապես աղետ չէ, սա բարդ հումանիտար ճգնաժամ է՝ ի լրումն առկա խնդիրների», – առանձին հայտարարության մեջ ասել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ԿԽՄԿ գրասենյակի տնօրեն Ալեքսանդր Մաթեուն՝ հավելելով, որ «այս աղետի ուժգնությունը շատ մեծ է, և կա հրատապ աջակցության անհրաժեշտություն»։

Ռազմագերիներ