
«Եվրադաշինքը» չի պատրաստվում որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմել․ Լևոն Բարսեղյան
«Եվրադաշինքը» ընտրություններին հաջողության հասնելու դեպքում չի պատրաստվում որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմել, բայց համագործակցելը չեն բացառում, լրագրողների հետ զրույցում ասել է Եվրադաշինքի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը։
Նա նշել է, որ ավագանու անդամների միջև գործակցությունը նաև օրենքի պահանջ է։
«Մենք որևէ մեկից քվե չենք ակնկալելու պաշտոնի դիմաց։ Ո՛չ բացահայտ, ո՛չ քողարկված որևէ բանակցություն չկա և չի լինելու»,- ասել է նա:
Լևոն Բարսեղյանը հավանական չի համարում, որ ընտրություններին մասնակցող որևէ ուժ կհավաքի ավագանու ձայների կեսից ավելին՝ ստանալով 17 և ավելի մանդատ։