01 Ապր
2025
16.1° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը հրաժարվում է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններից

Իրանը հրաժարվում է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված պատասխան նամակում Իրանի իշխանությունները հրաժարվել են ուղիղ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, սակայն նշել են, որ դեռ կա միջնորդների միջոցով երկխոսությունը շարունակելու հնարավորություն․ գրում է «ТАСС»-ը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին։

«Չնայած հանգամանքին, որ պատասխան նամակում մերժվել է երկու կողմերի միջև ուղիղ բանակցությունների առաջարկը, նշվել է, որ անուղղակի բանակցությունների ճանապարհը մնում է բաց», – հայտնել է Փեզեշքիանի մամուլի ծառայությունը։

Նամակում ընդգծվում է, որ Իրանը երբեք չի խուսափել բանակցություններից, սակայն չկատարված խոստումները խնդիրներ են առաջացրել, և դրանք պետք է լուծվեն երկրների միջև վստահությունը վերականգնելու համար։ Նամակում նաև նշվում է, որ բանակցությունների ճակատագիրը «կորոշվի ըստ ամերիկացիների պահվածքի»։

Հիշեցնենք, որ մարտի 27-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված Թրամփի նամակին պաշտոնական պատասխան է ուղարկել ՝ օգտվելով Օմանի միջնորդական ծառայություններից։ 

Ռազմագերիներ