01 Ապր
2025
15.3° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փարաքարում «Ապրելու երկիրը» հաղթեց ՔՊ-ին, կոալիցիայի կարիք չկա․ Մեսրոպ Առաքելյան

Փարաքարում «Ապրելու երկիրը» հաղթեց ՔՊ-ին, կոալիցիայի կարիք չկա․ Մեսրոպ Առաքելյան

Փարաքար համայքում «Ապրելու Երկիր» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների մեծամասնությունը՝ 57% ABC mediaի հետ զրույցում ասաց «Ապրելու Երկիր» կուսակցության համահմնադիր Մեսրոպ Առաքելյանը: Նրա խոսքով` ՔՊի օգտին քվեարկել է ընտրողների 32%-ը:

«Մեր թեկնածուն՝ Վալոդյա Գրիգորյանը, առանց որևէ համայնքային ընտրության ստանձնելու է համայնքի ղեկավարի պաշտոնը: Կոալիցայի կարիք չունենք, մեր թիմը միաձայն հաղթել է, այսինքն՝ առանց որևէ ուժի հետ գործակցության կառավարելու ենք համայնքը»,- ասաց Մեսրոպ Առաքելանը:

Նրա խոսքով՝ ընթացիկ էական միջադեպեր չեն գրանցվել, եղել են մանր ընտրախախտումներ, որոնք չեն ազդել ընտրության վերջնարդյունքի վրա: «Եղել են ուղորդումներ, բաց քվեարկության դեպքեր և այլ միջադեպեր»,-ասաց Առաքելյանը:

Ռազմագերիներ