02 Ապր
2025
12.4° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Երևանի հրաժարումը չի նպաստում տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը․ ռուս պատգամավորներ

ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Երևանի հրաժարումը չի նպաստում տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը․ ռուս պատգամավորներ

Հայաստանը պետք է հասկանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը ֆինանսավորող փաստաթուղթ ստորագրելուց հրաժարվելու հետևանքները. NEWS.ru-ի հետ զրույցում նշել է Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմեթը։

Ըստ նրա՝ ավելի հեշտ է կոտրել կոլեկտիվ անվտանգության համակարգը, քան կառուցել։

«Մեր անկայուն ժամանակներում հավաքական անվտանգության համակարգ կառուցելը բավականին դժվար է: Բայց պաշտոնական Երևանը պետք է հասկանա, որ մենք հարգում ենք իրենց որոշումը։ Հուսով եմ, որ այն հավասարակշռված էր՝ երկրի համար ռիսկերի և դրա բոլոր հետևանքների գիտակցմամբ՝ ի վերջո կոտրած տաշտակի առաջ չմնալու համար»,- նշել է Շերեմեթը։

Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան համարում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ֆինանսավորումից Երևանի հրաժարումը չի նպաստում տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը։ Ըստ խորհրդարանականի՝ Հայաստանի ղեկավարության նման որոշումը հեռացնում է երկիրը Ռուսաստանից և թուլացնում երկկողմ հարաբերությունները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի կառավարությունը ձեռնպահ է մնացել ՀԱՊԿ-ի ֆինանսավորումը նախատեսող փաստաթուղթ ստորագրելուց։ Հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայության համաձայն՝ Երևանը արդեն իր որոշման մասին ծանուցել է կազմակերպության քարտուղարությանը։

 

Ռազմագերիներ