02 Ապր
2025
16.3° c ԵՐԵՎԱՆ
16.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օջալանի զենքերը վայր դնելու կոչին 2 խումբ կարող է ընդդիմանալ

Օջալանի զենքերը վայր դնելու կոչին 2 խումբ կարող է ընդդիմանալ

Թուրքական «Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է  «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի  (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին. այս մասին գրում է Ermenihaber-ը։

Նա մասնավորապես նշել է. «Մինչ ակնկալվում է, որ  PKK-ն զենքերը վայր կդնի, ես չեմ ուզում եփած ապուրի վրա ջուր  լցնել, բայց ասվում է, որ երկու խումբ կարող են ընդդիմանալ PKK-ի՝ զենքերը վայր դնելու որոշմանը, մեկը Իրանի հետ համագործակցող թևն է, մյուսը՝ Դերսիմի խմբավորումը»։

Նա նաև հավելել է, որ ՔԲԿ-ի համագումարին շատ ժամանակ չի մնացել և եթե ​​Քանդիլում ինչ-որ մեկը դիմադրի զենքերը վայր դնելու որոշմանը, նա կդիմադրի Օջալանին։

«Դա կլինի կազմակերպության հիմնադրի կամքի դեմ պատերազմ և ցանկացած ոք, ով դեմ է զենքերը վայր դնելու որոշմանը, կրելու է դրա հետևանքները»,- նշել է Սելվին։

Միջանկյալ նշենք, որ Օջալանը նման կոչով էր հանդես եկել փետրվարի 27-ին, երբ  Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) 7 հոգուց կազմված պատվիրակությունը մեկնել էր Մարմարա ծովի Իմրալը կղզի։ Նշենք, որ 26 տարի է, ինչ Օջալանը դատապարտված է ցմահ ազատազրկման։

Ռազմագերիներ