02 Ապր
2025
15.4° c ԵՐԵՎԱՆ
13.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զուրաբիշվիլին խոսել է Թրամփի հետ զրույցի բովանդակության մասին

Զուրաբիշվիլին խոսել է Թրամփի հետ զրույցի բովանդակության մասին

Չինաստանի ներկայությունը Անակլիայում չի տեղավորվում ԱՄՆ քաղաքականության մեջ, հայտարարել է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Pirveli հեռուստաալիքի եթերում։

Նա խոսել է այն թեմաների մասին, որոնք, իր խոսքով, քննարկվել են 2024 թվականի դեկտեմբերի 7-ին Փարիզում ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ։

«Ես ասացի, որ Վրաստանը կա՛մ կարող է նոր խնդիր դառնալ Ամերիկայի համար, որը կարող է վերածվել անկայունության, կա՛մ, ընդհակառակը, վերածվել հաջող ռազմավարական լուծման: Թրամփն, ով ձգտում է ամրապնդել կայունությունն աշխարհում և բանակցություններ է վարում Ուկրաինայի շուրջ, նույնիսկ եթե խոսքը ժամանակավոր զինադադար մասին է, չի ցանկանում, որ անկայունության օջախ հայտնվի կարևոր տարածաշրջանում։ Օրինակ՝ Հայաստանն արդեն դարձել է ԱՄՆի ռազմավարական գործընկերը։

Թրամփը որևէ շահագրգռվածություն չունի, որ Չինաստանը մտնի Անակլիա։ Դա ուղղակի չի համապատասխանում նրանց քաղաքականությանը: Չեմ կարող ասել՝ նա ցանկանու՞մ է դա, թե՞ ո՛չ, բայց դա չի տեղավորվում նրանց ռազմավարական կուրսի մեջ»,- ընդգծել է Զուրաբիշվիլին։

Ռազմագերիներ