
Ես ո՛չ գովում եմ, ո՛չ «քլնգում». Հանրային ռադիոյի տնօրենը՝ կնոջ՝ արցախցիներին թիրախավորող գրառման մասին
–Պարո՛ն Քոլոյան, ինչպե՞ս եք մեկնաբանում արցախցիների մասին Ձեր կնոջ մեկնաբանությունը։
-Ես Ձեզ ուզում եմ ասել՝ որևէ մեկնաբանություն չեմ տալիս, բացի մեկ բանից․ ես ընդհանրապես իմ կնոջ ստատուսներին չեմ հետևում։ Մտնում եմ ֆեյսբուք տարին 1, 2, մաքսիմում 3 անգամ։ Ինձ դա չի հետաքրքրում, ես ո՛չ գովում եմ, ո՛չ քլնգում։
–Համակարծի՞ք եք Ձեր կնոջ գրառման բովանդակության հետ։
-Իմ կնոջ ստատուսը իմ կնոջ անձնական գործն է։ Ես ընդհանրապես ցանկություն չունեմ կարդալ իմ կնոջ ստատուսները, ես նրան սիրում եմ որպես իմ կին, ոչ թե ստատուս գրող։ Այլ բան չեմ ասելու։
Հիշեցնենք՝ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի կինը՝ Շուշան Ղազարյանը, արցախցիներին թիրախավորող գրառում է արել: