
Առողջական խնդրի պատճառով հրաժարվել եմ ավագանու անդամ լինելուց. «Իմ հզոր համայնքի» 3-րդ համար
Գյումրիի ընտրություններին մասնակցած «Իմ հզոր համայնքի» ընտրացուցակի 3-րդ համարը՝ Գյումրիի պատվավոր քաղաքացի Սուսաննա Մկրտչյանը, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:
«Ես դիմում եմ տվել և հրաժարվել եմ. Նախ՝ առողջական խնդիրներ ունեի․ մի քանի օր առաջ սրտի հետ կապված խնդիր ունեցա։ Բացի այդ՝ այս խառնաշփոթից ես երբեք գլուխ չեմ հանել։ Ինքս արվեստագետ եմ, երբեք այս քաղաքական բաներով չեմ զբաղվել»,- ասել է Մկրտչյանը։
Անդրադառնալով «Իմ հզոր համայնք» կուսակցության քվեները Վարդան Ղուկասյանին տալու հարցին՝ Մկրտչյանը նշել է․ «Ես չեմ դա որոշողը, ովքեր որ որոշել են, երևի իրենք ունեն իրենց պատճառները, իրենք ունեն իրենց խնդիրները ուղղակի ավագանի ինձ առաջարկեցին, ես համաձայնվեցի»,- ասել է Մկրտչյանը։