07 Ապր
2025
19° c ԵՐԵՎԱՆ
17.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Պետք է բռունցքով հարվածել Թրամփի քթին»․ ԵՄ-ը ԱՄՆ-ի մաքսատուրքերին կպատասխանի ուժի դիրքերից․ Politico

«Պետք է բռունցքով հարվածել Թրամփի քթին»․ ԵՄ-ը ԱՄՆ-ի մաքսատուրքերին կպատասխանի ուժի դիրքերից․ Politico

Եվրամիությունը ցանկանում է ուժեղ դիրքերից արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներդրած 20 տոկոս մաքսատուրքերին․ հայտնել է Politico եվրոպական հրատարակությունը՝ դիվանագետներին հղումով։

«Քննարկումների բոլոր մասնակիցները կարծում են, որ մենք պետք է ոչ թե անմիջապես արձագանքենք, այլ, միանշանակ, ուժի դիրքերից»,- նշել է պարբերականի զրուցակիցը։ ԵՄ աղբյուրները հայտնել են, որ Բրյուսելն «ատում է մաքսատուրքերը» և կցանկանար խուսափել Վաշինգտոնի հետ առևտրային հարաբերությունների սրումից, սակայն ԵՄ երկրների մեծ մասը համոզված է, որ «ինչ-որ բան պետք է անել Թրամփի ուշադրությունը գրավելու համար»։

«Սա դպրոցական կռվարարի հետ գործ ունենալու դասական դեպք է. պետք է բռունցքով հարվածել նրա քթին», – նշել է եվրոպացի դիվանագետը:

Politico-ի զրուցակիցները կարծում են, որ երկուշաբթի օրը Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն պատասխան ռազմավարությունը և ամերիկյան արդյունաբերության ոլորտները, որոնց վրա Եվրոպան ցանկանում է տուրքեր սահմանել:

Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել է բազմաթիվ երկրներից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու մասին։ Ընդn որում՝ ԵՄ-ից ներծումների մաքսատուրքը 20% է: Այլ երկրների համար Վաշինգտոնի ներմուծման անհատական մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն ապրիլի 9-ին:

Ռազմագերիներ