
Սերգեյ Լավրովը դեսպանների հետ քննարկել է եվրասիական անվտանգության հարցերը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ․ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սերգեյ Լավրովն այսօր քննարկում է Եվրասիական անվտանգության հարցերը Մոսկվայում հավատարմագրված օտար երկրների դեսպանների հետ»,- Telegram-ի իր ալիքում գրել է Զախարովան՝ հրապարակմանը կից լուսանկար հրապարակելով։ Դրանից պարզ է դառնում, որ հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։
Հիշեցնենք, որ Արսենյանը պաշտոնը ստանձնել է նախորդ տարի օգոստոսին։