17 Ապր
2025
7.1° c ԵՐԵՎԱՆ
-0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ճանապարհ առանց նպատակի. ինչու՞ է Փաշինյանը համառորեն թակում Եվրամիության փակ դռները 

Ճանապարհ առանց նպատակի. ինչու՞ է Փաշինյանը համառորեն թակում Եվրամիության փակ դռները 

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ուրբաթ ստորագրել է մարտի 26-ին խորհրդարանի նիստում ընդունված եզակի օրենքը, որի յուրահատկությունը կայանում է երկու առումներով․ գրել է Regnum-ը։ Նախ՝ այն բաղկացած է մեկ նախադասությունից. «Հայաստանի Հանրապետությունը, ձգտելով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարելավել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել անվտանգությունը, կայունությունը և օրենքի գերակայությունը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկը»։ Երկրորդ, այն լիովին համապատասխանում է ճապոնական միջնադարյան սկզբունքին, որ «սամուրայը նպատակ չունի, միայն՝ ճանապարհ»:

Ինչպես նշվել է, և՛ Վահագն Խաչատուրյանը, և՛ Հայաստանի խորհրդարանը հիանալի հասկանում են, որ Հայաստանը չի անդամակցի Եվրամիությանը։ Նախ՝ որովհետև ԵՄ ընդլայնման գործընթացը սառեցված է մինչև 2030 թվականը, և Հայաստանը, հաշվի առնելով իր աշխարհաքաղաքական բարդ դիրքը և իր հարևաններից բխող բոլոր ռիսկերը, դեռ պետք է ապրի այս հինգ տարիները։ Երկրորդ՝ 2030 թվականից հետո կքննարկվի այն երկրների մուտքը, որոնք ունեն անդամակցության առնվազն թեկնածուի կարգավիճակ։ Այդ երկրները մոտ 10-ն են, որոնց թվում ՀՀ-ն ներառված չէ։ Եվ վերջապես, երրորդը, Հայաստանը չի համապատասխանում ԵՄ-ին անդամակցելու ո՛չ Մաաստրիխտի (ֆինանսական ցուցանիշների), ո՛չ Կոպենհագենի (ժողովրդավարական զարգացման մակարդակ) չափանիշներին։ Սակայն ՀՀ-ում շարունակում են թակել անհասանելի դուռը՝ դա բացատրելով որպես ժողովրդի ընտրություն։

Զարմանալի չէ, որ մի շարք հայ քաղաքական գործիչներ ու տնտեսագետներ թերահավատորեն են վերաբերվում ընդունված օրենքին։ Նրանք պնդում են, որ օրենքը, ինչպես նաև Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու Հայաստանի ղեկավարության ընդհանուր ընթացքը, չեն համապատասխանում երկրի ազգային շահերին։ Ընդ որում՝ քաղաքական այս ընտրության վրա ոչ մի կերպ չեն ազդել աշխարհաքաղաքական վերջին իրադարձությունները, մասնավորապես՝ Վաշինգտոն-Մոսկվա մերձեցման գործընթացը։ Ինչպես նաև Թրամփի վարչակազմի հետաքրքրության ընդհանուր անկումը հետխորհրդային տարածքի նկատմամբ:

 

Ռազմագերիներ