
Իրանն ու ՌԴ-ն պետք է թույլ չտան Ադրբեջանին և Թուրքիային խժռել ժամանակավորապես «խելագարված» Հայաստանին․ միջազգայնագետ
Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կարևոր է երկու երկրների համար։ Այս որոշումը հստակ ազդանշան է ողջ աշխարհին, որ Մոսկվան մտադիր չէ խզել հարաբերությունները Թեհրանի հետ ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշման ներքո. նման հայտարարություն Tsargrad.tv-ի եթերում արել է միջազգայնագետ Սերգեյ Լատիշևը։
Նրա խոսքով՝ Մոսկվայի համար Թեհրանի հետ համագործակցության հաստատումը մեծ նշանակություն ունի, քանի որ երկու երկրների աշխարհաքաղաքական և տնտեսական շահերը համընկնում են։
«Իրանը արժեքավոր փորձ է կուտակել, որն արժանի է Ռուսաստանի ուսումնասիրությանը, այդ թվում՝ ինչպես Արևմուտքի պատժամիջոցների շնորհիվ դառնալ զարգացած երկիր, զարգացնել արդյունաբերությունը և ռազմարդյունաբերական համալիրը: Անդրկովկասում երկու երկրներն էլ պետք է զսպեն Թուրքիային, տոնուսի մեջ պահեն և թույլ չտան, որ նրանք խժռեն ժամանակավորապես «խելագարված» Հայաստանին»,- նշել է Լատիշևը։
Հունվարի 17-ին Ռուսաստանի և Իրանի նախագահները Կրեմլում ստորագրել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր։
Համաձայնագիրը ներառում է այնպիսի ոլորտներ, իչպիսիք են պաշտպանությունը, հակաահաբեկչությունը, էներգետիկան, ֆինանսները, տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մշակույթը, գիտությունը և տեխնոլոգիաները:
Փաստաթղթով նախատեսվում է Մոսկվայի և Թեհրանի համագործակցությունը նոր մակարդակի հասցնել՝ ապահովելով նրանց ռազմավարական գործընկերների կարգավիճակը։ Այն նաև իրավական հիմք է ստեղծում հետագա երկարաժամկետ համագործակցության համար։
Ավելի ուշ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ ստորին պալատը կքննարկի ապրիլին Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի վավերացման մասին օրինագիծը։