16 Ապր
2025
11.1° c ԵՐԵՎԱՆ
-1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը չի խնայել նաև ՀՀ-ին․ ռազմավարական խարտիան մի բան է, մաքսատուրքերը՝ մեկ այլ․ EADaily

Թրամփը չի խնայել նաև ՀՀ-ին․ ռազմավարական խարտիան մի բան է, մաքսատուրքերը՝ մեկ այլ․ EADaily

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստացի սանձազերծել է առևտրային պատերազմ՝ դրան տալով հնարավորինս լայն շրջանակ: Ապրիլի 2-ին նա նոր մաքսատուրքեր է հայտարարել 183 երկրներից և տարածքներից ներկրվող ապրանքների համար։ Տպավորիչ ցուցակում նշվել է նաև Հայաստանը, որի համար սահմանվել է 10 տոկոս հիմնական տուրք։ Հարավային Կովկասի երկու այլ հանրապետություններ՝ Ադրբեջանը և Վրաստանը, «պատվել» են նույն սահմանափակող միջոցով․ գրել է EADailyին։

Ինչպես նշվել է, Հայաստանի իշխանությունները մինչ այժմ լռում են Սպիտակ տան հանրապետական վարչակազմի կողմից ներդրված «ներմուծման հավելավճարների» վերաբերյալ։ Դա կարելի է բացատրել նրանով, որ հայամերիկյան ապրանքաշրջանառությունն արժեքային առումով այնքան էլ էական չէ։ Ըստ ամենայնի՝ Երևանի լռությունը բացատրվում է նաև Հայաստանի և ԱՄՆի միջև վերջերս ստորագրված ռազմավարական գործընկերության խարտիայով։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հավանաբար նախընտրում է չնյարդայնացնել Թրամփի թիմին Հարավային Կովկասում առևտրային գործընկերոջ համար մաքսատուրքերը բարձրացնելու մեկնաբանություններով, մանավանդ որ նրա համար սահմանվել է վերը նշված «բազային (նվազագույն) սակագինը»՝ 10 տոկոս։

Պարբերականը հիշեցրել է, որ մինչև 2021 թվականը ԱՄՆից ներմուծման ծավալները կազմել են 20 մլն դոլար, 2021-2022 թթ. դրանք աճել են մինչև 346 մլն դոլար, 2023 թվականին՝ 550 մլն դոլար, սակայն 2024 թվականին նվազել են մինչև 320 մլն դոլար։

«Արդյունքում՝ Հայաստանը ստիպված կլինի ավելի սերտորեն աշխատել Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների և մասնավորապես Ռուսաստանի՝ հանրապետության ամենամեծ և գործնականում անփոխարինելի առևտրային գործընկերոջ հետ։ Հիշեցնենք, որ հայռուսական ապրանքաշրջանառության ծավալը 2024 թվականին գերազանցել է 12 մլրդ 400 մլն դոլարը՝ 2023 թվականի համեմատ աճելով ռեկորդային 56,5%-ով։ Այսպիսով՝ Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը, հիմնվելով Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների վրա, 31 անգամ գերազանցել է ԱՄՆի հետ հանրապետության համապատասխան ցուցանիշը», – գրել է EADaily-ին։

Ռազմագերիներ