
Պարեկների կողմից բռնության կիրառմամբ ձերբակալված վարորդից ներողություն են խնդրել
Ձեր շնորհիվ մեքենաս վերադարձրել են․ ABC media-ի հետ զրույցում ասել է Էդգար Այվազյանը, ում օրեր առաջ պարեկները խցանման մեջ մեքենայից դուրս էին բերել և ուժ կիրառելով բերման ենթարկել, մեքենան էլ տեղափոխել տուգանային հրապարակ:
«Ճիշտ ժամանակահատվածում վերադարձրին, շնորհակալ եմ»,-ասել է Այվազյանը` հավելելով, որ ներողություն են խնդրել ու չեն տուգանել։
Հիշեցնենք, որ Գերմանիայի նախագահի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում մայրաքաղաքում փակ ճանապարհների առկայության պայմաններում առաջացած խցանման ժամանակ, պարեկները վարորդներից մեկին մեքենայից քաշքշելով իջեցրել և ուժի կիրառմամբ բերման էին ենթարկել, մեքենան տեղափոխել էին տուգանային հրապարակ։
Ըստ ՆԳՆ-ի՝ վարորդը հայհոյել էր, սակայն ABC media-ի հետ զրույցում վերջինս հերքել էր այդ պնդումն ու նշել, որ այդ օրը շտապելիս է եղել պապիկի հուղարկավորությանն ու պարզապես ազդանշան է տվել: