16 Ապր
2025
11.3° c ԵՐԵՎԱՆ
-1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. Արամ Թորոսյան

Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. Արամ Թորոսյան

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը ABC media-ի հետ զրույցում հաստատել է Վարդենիսում ականի պայթյունից զինծառայողի վիրավորվելու մասին տեղեկությունը:

«Ականապայթյունային վնասվածք ստացած ՊՆ N զորամասի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,-ասել է Թորոսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Hraparak.am-ը գրել էր, որ երեկ գիշեր Գեղարքունիքի մարզում ականի պայթյունից վնասվածք է ստացել զինվորականներից մեկը: Դեպքը տեղի է ունեցել ականազերծման աշխատանքների ընթացքում: Զինվորականը պատահաբար կանգնել է ականի վրա և տեղի ունեցած պայթյունի հետևանքով կորցրել ոտքը:

Ռազմագերիներ