15 Ապր
2025
9.2° c ԵՐԵՎԱՆ
-0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան, անկասկած, դաշնակից է և բարեկամ․ ԱՄՆ պետդեպի խոսնակ

Թուրքիան, անկասկած, դաշնակից է և բարեկամ․ ԱՄՆ պետդեպի խոսնակ

Ապրիլի 10-ին Ստամբուլում կայանալիք ԱՄՆ-Ռուսաստան երկրորդ հանդիպումից առաջ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը հայտարարել է. «Թուրքիան, անկասկած, դաշնակից է և բարեկամ». այս մասին գրում է Ermenihaber-ը։

Նա լրագրողների հետ հանդիպմանը նաև հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Սիրիայում Թուրքիայի դրական դերի մասին հայտարարությունները։

Բրյուսը ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է նաև, որ կայանալիք հանդիպման նպատակը դեսպանատների աշխատանքների կայունացումն է և ընդգծել, որ «հանդիպումը քաղաքական կամ անվտանգության հարցերի մասին չէ, իսկ Ուկրաինան օրակարգում չկա»։

Նրա խոսքով՝ քննարկումները բացառապես դեսպանատների գործունեությանը են նվիրված և առնչություն չունեն ընդհանուր երկկողմ հարաբերությունների կարգավորման հետ։ Դա հնարավոր կլինի միայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմաններում։

Բրյուսը նաև անդրադարձել է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից կռվող չինացի 2 քաղաքացու վերաբերյալ զեկույցներին՝ ընդգծելով, որ Ուկրաինայում ընթացող պատերազմում Ռուսաստանի ամենամեծ օգնականը Չինաստանն է։

Ռազմագերիներ