24 Մայ
2025
23.4° c ԵՐԵՎԱՆ
15.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեսիջ է՝ Սյունիքը կարմիր գիծ է Իրանի համար․ իրանագետը՝ հայ-իրանական զորավարժության մասին

Մեսիջ է՝ Սյունիքը կարմիր գիծ է Իրանի համար․ իրանագետը՝ հայ-իրանական զորավարժության մասին

Տարածաշրջանի վիճակի ֆոնին Իրան-Հայաստան զորավարժությունները, բովանդակությունից անկախ, կարևորություն են ստանում նաև մեդիահարթակում․ ABC media-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը։

«Նաև, ինչ-որ առումով մեսիջ է, որ կա շփում, կա հարաբերություն Իրանի և Հայաստանի միջև, և Իրանը իր նախորդ բոլոր ասածներին տեր է կանգնում, ինչը բավարար չէ, բայց անհրաժեշտ է»,-ասել է նա։ Անդրադառնալով հայ-իրանական զորավարժություններին։

Ըստ Առաքելյանի՝ սա ազդակ է, որ Սյունիքը շարունակում է Իրանի համար մնալ կարմիր գիծ։

«Իհարկե, Սյունիքի հարցով բան չի փոխվել Իրանի համար՝ անկախ նրանից, որ Հայաստանի իշխանություններն այնպիսի որոշումներ են իրականացնում, որ կասկած առաջացնեն Իրանում՝ Հայաստանի մտադրությունների հարցում, բայց, այնուամենայնիվ, Հայաստանը ներկա սահմաններով դեռ համարվում է կարևոր Իրանի համար։ Կարծում եմ՝ կարևոր է, որ Միջին Արևելքում տիրող այս լարված իրավիճակի ֆոնին է տեղի ունենում զորավարժություն, ինչը կարևոր է»,-ասել է իրանագետը։

Առաքելյանն այս զորավարժությունը նաև ազդակ է համարում Ադրբեջանի համար։

«Ազդակ է, որ որքան Ադրբեջանի հետ է գործակցում, այդքան էլ՝ Հայաստանի։ Միևնույն ժամանակ ճանապարհը, որ պիտի Իրանով անցնի և դեպի Նախիջևան գնա Ադրբեջանից հիմա վերակառուցվում է, և դա այն պատգամն էր, որ անցյալ տարի Իրանը մեկ անգամ Ադրբեջանին հղեց, որ՝ դուք ունեք ճանապարհ Իրանով դեպի Նախիջևան հասնելու։ Փորձեց ասել, որ դա մի շահարկեք Հայաստան ներխուժելու նպատակով»,-եզրափակել է նա։

 

Ռազմագերիներ