16 Ապր
2025
11.1° c ԵՐԵՎԱՆ
-1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Որքան ԵՄ-ը հեռու լինի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական սահմանների բացմանն առնչվող հարցերից, այնքան լավ բոլորի համար․ Ալիև

Որքան ԵՄ-ը հեռու լինի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական սահմանների բացմանն առնչվող հարցերից, այնքան լավ բոլորի համար․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարօրինակ է անվանել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի կոչերն՝ Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանները բացելու վերաբերյալ ՝ Միջին միջանցքը հեշտացնելու համար։

«Անկեղծ ասած, ես զարմացա, երբ տեղեկացա Եվրահանձնաժողովի նախագահ տիկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի մեկնաբանությունների մասին, որոնք նա արել է Ուզբեկստանում Եվրահանձնաժողովի ղեկավարների հետ Կենտրոնական Ասիայի ղեկավարների գագաթնաժողովում, երբ նա խոսում էր Ադրբեջանի և Հայաստանի, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման մասին՝ Միջին միջանցքին նպաստելու համար։ Շատ տարօրինակ էր, որովհետև այդ միջանցքը գոյություն ունի, և Հայաստանը դրանում ոչ մի դեր չի խաղում»,- հայտարարել է Ալիևը։

Նա նշել է, որ կարող է հասկանալ եվրոպացի բյուրոկրատների զգացմունքները Հայաստանի նկատմամբ, սակայն հորդորել է չանտեսել այն փաստը, որ հենց Ադրբեջանն ու Վրաստանն են ստեղծել այն ամբողջ ենթակառուցվածքը, որն այսօր Եվրոպային թույլ է տալիս փոխգործակցել Կենտրոնական Ասիայի հետ։

«Մենք միայն կոչեր ենք լսում բացել սահմանը Թուրքիայի և Հայաստանի միջև, Հայաստանի և Ադրբեջանի միջև: Սակայն որքան Եվրամիությունը հեռու լինի այս հարցերից, այնքան լավ բոլորի համար», – հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։

Նա անարդար է համարել, որ ֆոն դեր Լեյենն անտեսել է Վրաստանի դերը․ «Վրաստանի մասին ոչ մի խոսք չասվեց, կարծես թե Վրաստանը գոյություն չունի, սա անարդար է»։ Ալիևը նաև «բացարձակապես անընդունելի» է գնահատել Վրաստանի ներքին գործընթացների նկատմամբ Եվրահանձնաժողովի վերաբերմունքը՝ ընդգծելով, որ «այդպես են վարվում գաղութարարները»։

Ռազմագերիներ