
Իրան-ԱՄՆ բանակցությունները մեկնարկում են
Իրանական բանակցային պատվիրակությունը ժամանել է Օմանի մայրաքաղաք Մուսկատ՝ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների համար․հայտնում է ISNA գործակալությունը։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ իրանցի դիվանագետները Մուսկատ են մեկնում արտգործնախարար Աբբաս Արաղչիի ուղեկցությամբ։
Մինչ բանակցությունների մեկնարկը, Արաղչին կհանդիպի Օմանի արտգործնախարար Բադր ալ Բուսաիդիի հետ։
Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունները տեղի կունենան շաբաթ կեսօրին։
Իրանական պատվիրակությունը կգլխավորի Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ Արևմտյան Ասիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։