
Հուսիները հարվածներ են հասցրել Թել Ավիվի մերձակայքում գտնվող երկու ռազմական օբյեկտի
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հուսիները անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել Թել Ավիվի տարածքում գտնվող երկու ռազմական օբյեկտների վրա․ հայտարարել է հուսիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։
«Եմենի զինված ուժերը ռազմական գործողություն են իրականացրել, որի ընթացքում իսրայելական երկու ռազմական օբյեկտները Ջաֆայի (Թել Ավիվ) օկուպացված շրջանում ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման»,- ասել է շարժման ներկայացուցիչը։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ապրիլի 11-ին արևելքից Իսրայելի օդային տարածքին մոտեցող անօդաչու թռչող սարքի որսալու մասին։