
Միրզոյանը թուրք գործընկերոջ հետ քննարկել է «Խաղաղության պայմանագիրը»
2025 թվականի ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը․ հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Կողմերը քննարկել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումից հետո կարգավորման գործընթացում ներկա իրավիճակը։
Նախարարները վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։