24 Մայ
2025
28.3° c ԵՐԵՎԱՆ
16.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը պատրաստ է աջակցել խաղաղության պայմանագրի կնքմանը Երևանի և Բաքվի միջև. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է աջակցել խաղաղության պայմանագրի կնքմանը Երևանի և Բաքվի միջև. Լավրով

Ապրիլի 12-ին Թուրքիայում Անթալիայի Դիվանագիտական ​​համաժողովի շրջանակում կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հանդիպումը․ հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Արտգործնախարարները զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ դաշնակցային համագործակցության եւ ռազմավարական գործընկերության ամրապնդմանն ուղղված գործնական քայլերը, համատեղ միջոցառումների ժամանակացույցը։

Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ։ Նշվել է «3+3» տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի շրջանակում փոխգործակցության շարունակականության, ինչպես նաեւ «կասպյան հնգյակի» աշխատանքի ակտիվացման կաևւորությունը։

Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ նպաստելու ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ խաղաղության պայմանագրի կնքմանը։ Ընդգծվել է 2020-2022թթ. Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի համալիրի իրականացման անհրաժեշտությունը։

Ռազմագերիներ