
«Զանգեզուրի միջանցքը» կարող է լինել վստահության ամրապնդման միջոց. Էլչիբեև
«Զանգեզուրի միջանցքը» կարող է դիտվել որպես վստահության ամրապնդման կարևոր միջոց Հարավային Կովկասի տարածաշրջանում․ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական համաժողովի ժամանակ։
«Այս միջանցքը պաշտոնական Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացի տարրերից մեկն է։ Զանգեզուրի միջանցքը, իր զուտ առևտրային նշանակությունից դուրս, կարծում եմ, կարող է նաև դիտվել որպես տարածաշրջանում վստահության ամրապնդման կարևոր միջոց, քանի որ այն նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող նորմալացման գործընթացի տարրն է»,- ասել է Ամիրբեկովը։