
Քաղաքացիները ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդես են կազմակերպել
Գարեգին Նժդեհի արձանի հարակից հատվածում քաղաքացիները կազմակերպել են ցեղասպանության հիշատակին նվիրված ցուցադրություն։
Նկարներում պատկերված են Արևմտյան Հայաստանում և Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունները։
Ցուցատախտակին կցված են քարտեզներ, որի վրա այցելուները կոճգամներով կարող են նշել այն քաղաքները, որտեղից գաղթել են իրենց նախնիները։
Իրազեկման ակցիան շարունակվելու է նաև վաղը՝ ապրիլի 13-ին, ինչպես նաև հաջորդող շաբաթ և կիրակի օրերին՝ ապրիլի 19-ին և 20-ին։