
Հայաստանը Իրանի վերջին լծակն է Թուրքիայի և Ադրբեջանի դեմ․ Long War Journal
Long War Journal-ն անդրադարձել է հայ-իրանական զորավարժություններին, որոնք անցկացվել են ապրիլի 9-ին և 10-ը։
Ինչպես նշվել է մեկ անգամ չէ, որ Իսլամական Հանրապետության պաշտոնյաները վճռական դեմ են արտահայտվում Կովկասում տարածքային փոփոխություններին: Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին 2024 թվականի մայիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Իրանի բարձր զգայունությունը Հայաստանին առնչվող սահմանային խնդիրների նկատմամբ։ Նրա դիրքորոշումը հետագայում ամրապնդվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամ և խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի կողմից, ով վստահեցրել է իր հայ գործընկերոջը, որ Իրանը կտրականապես դեմ է լինելու տարածաշրջանային սահմանների ցանկացած վերագծման:
Ընդգծվել է, որ Իրանը և Հայաստանը խորացրել են իրենց հարաբերությունները 2024 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների երրորդ ալիքից հետո։ Ինչպես նշվել է, Երևանն ավելի ու ավելի է ապավինում Թեհրանին՝ Ռուսաստանի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում անդամակցությունը սառեցնելուց և ՆԱՏՕ-ի կողմից երաշխիքների բացակայությունից հետո:
Շեշտվել է, որ զորավարժություններն անցկացվել են նույն օրը, ինչն Իսրայելի և Թուրքիայի պատվիրակությունները հանդիպել են Ադրբեջանում՝ քննարկելու ռազմական հակամարտությունը Սիրիայում։
Թուրքիան ավելի ու ավելի է լրացնում Իրանի թողած վակուումը Սիրիայում, Կովկասում և Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ հարաբերություններում:
Թուրքիայի կողմից աջակցվող ապստամբները նաև տապալել են Սիրիայում Բաշար ալ Ասադի վարչակարգը, որին Իրանը երկար ժամանակ սատարում էր։ Ըստ հոդվածի՝ Հայաստանը Իրանի վերջին լծակն է Թուրքիայի և Ադրբեջանի դեմ: