16 Ապր
2025
8° c ԵՐԵՎԱՆ
2.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ը ուղիներ է որոնում Մոսկվայի հետ գազային պայմանագրերը չեղյալ հայտարարելու համար. FT

ԵՄ-ը ուղիներ է որոնում Մոսկվայի հետ գազային պայմանագրերը չեղյալ հայտարարելու համար. FT

Եվրամիությունը ուղիներ է որոնում՝ առանց տուգանք վճարելու Ռուսաստանի հետ գազային պայմանագրերը չեղյալ հայտարարելու համար. գրում է Financial Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

«Բրյուսելն ուսումնասիրում է իրավական տարբերակներ, որոնք թույլ կտան եվրոպական ընկերություններին խզել ռուսական գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրերն՝ առանց Մոսկվային խոշոր տուգանքներ վճարելու»,- նշվել է հրապարակման մեջ։

Ինչպես նշում է հրատարակությունը, այս հարցը դիտարկվում է որպես ռուսական էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելու ճանապարհային քարտեզի մաս։ Այս ճանապարհային քարտեզի վրա աշխատելու մասին հունվարին հայտարարեց Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ ԱննաԿաիսա Իտկոնենը։ Նրա խոսքով՝ էներգետիկայի հարցերով եվրահանձնակատարը պետք է փաստաթուղթը ներկայացներ ԵՀի աշխատանքի առաջին հարյուր օրվա ընթացքում՝ դեկտեմբերի 1-ից, այսինքն՝ մարտի առաջին կեսին։ Նախօրեին Bloomberg-ը հայտնել էր, որ պլանը կհրապարակվի մայիսի 6-ին։

Ռազմագերիներ