16 Ապր
2025
12° c ԵՐԵՎԱՆ
-0.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հանուն Գյումրիի պետք է գնալ արտահերթ ընտրության. Սարիկ Մինասյանը հայտարարություն է տարածել

Հանուն Գյումրիի պետք է գնալ արտահերթ ընտրության. Սարիկ Մինասյանը հայտարարություն է տարածել

Ես տեր եմ յուրաքանչյուրիդ քվեին և առաջնորդվելով հենց այս գաղափարով, հայտարարում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը գյումրեցիներից խաբեությամբ քվեներ կորզածների և դրանք ուրիշին մատուցելու պատրաստ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու. հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համար Սարիկ Մինասյանը:

«Գյումրու ապագայով մտահոգ ավագանու անդամներին կոչ եմ անում քվեարկել խղճի մտոք, չընդունել այլոց հաշվարկների արդյունքում ձեզ պարտադրված որոշումը և չստվերել Գյումրու ապագան:

Ստեղծված իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է:

Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, սա չի բխում գյումրեցու շահից: Ձեր սխալ քայլի հետևանքը ձեր երեխան ու անձամբ դուք եք կրելու, որքան էլ խուսափեք այդ պատասխանատվությունից: Հանուն Գյումրու և գյումրեցու պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների»,-գրել է Մինասյանը:

Ռազմագերիներ