
Մամիկոն Ասլանյանը շնորհավորել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին
Սիրելի գյումրեցիներ, անձամբ իմ և «Մամիկոն Ասլանյան» դաշինքի անունից շնորհավորում եմ ձեզ`համայնքային իշխանություն ձևավորելու կապակցությամբ. այս մասին գրել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
«Վարդան Ղուկասյանին շնորհավորում և ցանկանում եմ բարի երթ ու պտղաբեր աշխատանք` հանուն Գյումրու պատվախնդիր ժողովրդի։
Ավագանուն մաղթում եմ խոհեմություն և կամք` մեծ ու փոքր խնդիրները համերաշխությամբ լուծելու ճանապարհին։
Հայ ժողովուրդի միասնական կամքին բռնանալու ու ընտրողների քվեի նկատմամբ ցանկացած ձևախեղում միշտ բերելու է հակազդեցության ,ցասման ու տրամաբանական ավարտի,ինչքան էլ որ այդ ուղին լինի դժվար ու անհարթ։ Համբերություն ու հաղթանակ բոլորիս։ Աստված օգնական մեր ժողովրդին»,– գրել է Ասլանյանը։