19 Ապր
2025
11.2° c ԵՐԵՎԱՆ
4.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեծ Բրիտանիան կարող է զինվորականներին արգելել էլեկտրոմոբիլների կիրառումը

Մեծ Բրիտանիան կարող է զինվորականներին արգելել էլեկտրոմոբիլների կիրառումը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն արգելել է չինական բաղադրիչներով էլեկտրական մեքենաների կայանումը գաղտնի օբյեկտների և ռազմաբազաների մոտ․ այս մասին գրում է Inews պորտալը։

Գերատեսչությունը մտավախություն ունի, որ նման մեքենաների չինական էլեկտրոնիկան կարող է օգտագործվել տեղեկություններ հավաքելու համար, ուստի հրամայվել է նրանց թողնել երկու մղոն (ավելի քան 3 կմ) հեռու այս վայրերի հիմնական օբյեկտներից:

Ենթադրվում է նաև, որ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին կարող է արգելվել խոսել մեքենաներում աշխատանքի մասին՝ կապված նրանց հնարավոր լրտեսական մտահոգություններով:

Միևնույն ժամանակ անվտանգության նախարար Ալիսիա Քերնսն արդեն կոչ է արել ազգային անվտանգությունը չզոհաբերել հանուն մաքուր տեխնոլոգիաների և կոչ է արել կառավարությանը ամբողջությամբ արգելել զինվորականների և պատգամավորների կողմից էլեկտրական մեքենաների օգտագործումը:

Ռազմագերիներ