19 Ապր
2025
12.2° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր ակտուալությունը և պետք է լուծարվի․ Զախարովա

ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր ակտուալությունը և պետք է լուծարվի․ Զախարովա

ՌԴ ԱԳն ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ 2022 թ-ի փետրվարին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների կողմից Մոսկավայի հետ շփումների դադարեցմամբ, և ՀՀ-ի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի անքակտելի մաս ճանաչելով, ինչպես նաև տեղում իրավիճակի փոփոխմամբ, ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր ակտուալությունը։ Հետևաբար, Մինսկի կոնֆերենցիայի բոլոր կառույցները պետք է լուծարվեն։

«Մենք համարում ենք, որ համապատասխան որոշման կայացման օպտիմալ ճանապարհը կլինի Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն՝ այդ կառույցների լուծարման մասին։ Մեր կողմից՝ պատրաստակամ ենք աջակցել գործընկերներին մնացած խոչընդոտները լուծելու, խաղաղության շուրջ պայմանագիր կնքելու, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանագծման, հումանիտար խնդիրների լուծման հարցերում՝ եռակողմ համաձայնագրերի հիման վրա», – նշել է Զախարովան՝ ընդգծելով, որ ՌԴ-ն պատրաստ է տրամադրել իր հարթակը հայ-ադրբեջանական բանակցությունների համար։

Ռազմագերիներ