19 Ապր
2025
17.2° c ԵՐԵՎԱՆ
9.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
21-րդ դարում պայքար է ընթանալու ոչ թե նավթի, այլ ջրի համար. Էրդողան

21-րդ դարում պայքար է ընթանալու ոչ թե նավթի, այլ ջրի համար. Էրդողան

Մենք չենք ցանկանում նոր ճգնաժամեր մեր տարածաշրջանում, որն արդեն երկար տարիներ տուժել է անկայունությունից և հակամարտություններից։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ դրա մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա հայտնել է, որ «հյուսիսային Սիրիայում և Իրաքում անդրսահմանային գործողությունների շնորհիվ Թուրքիան մոտեցել է ահաբեկչությունը սաղմում վերացնելուն և այժմ անցնում է նոր փուլի»։  Նրա կարծիքով՝ ապագայում պայքարը լինելու է ոչ թե նավթի, այլ ջրի՝ 21-րդ դարի ամենառազմավարական ռեսուրսի համար։

«Թուրքիան ջրի առատ երկիր չէ, մենք ապրում ենք սակավաջրության պայմաններում, եթե միջոցներ չձեռնարկենք, շատ ավելի լուրջ խնդիրների առաջ կկանգնենք»–հայտարարել է Էրդողանը։

Ռազմագերիներ