
Թուրքական պատվիրակությունը ժամանել է Մոսկվա
Թուրքիայի խորհրդարանի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ. այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է պատվիրակության նախագահ և Թուրքիայի արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Ֆուաթ Օքթայը։
«Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պաշտոնական շփումների համար ժամանել է Մոսկվա: Հուսով եմ, որ հանդիպումները, որոնք մենք կանցկացնենք մեր երկկողմ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և տարածաշրջանային և գլոբալ զարգացումների վերաբերյալ կարծիքներ փոխանակելու համար արդյունավետ կլինեն»,- գրել է Ֆուաթ Օքթայը: