
ԱՄՆ-ում Թրամփի աջակցության մակարդակը նվազում է. հարցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշն ընկել է ամենացածր մակարդակին՝ Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր. հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ipsos-ի հարցման տվյալներին։
Նշվում է, որ Թրամփի աջակցության վարկանիշը 42 տոկոս է։ Մինչդեռ հունվարին այդ ցուցանիշը կազմում էր 47%, իսկ երեք շաբաթ առաջ՝ 43%։
Գործակալությունը նաև հիշեցրել է, որ հանրապետականի նախորդի՝ դեմոկրատ Ջո Բայդենի վարկանիշն իր նախագահության սկզբում ավելի բարձր էր՝ 55%, բայց հետագայում սկսեց իջնել և 2022 թվականից ի վեր չի բարձրացել 42%-ից, իսկ դրա ամենացածր մակարդակը գրանցվել է 2024 թվականի հոկտեմբերին՝ 35%։
Հարցվածների մոտ 75%-ը դեմ է արտահայտվել Թրամփին երրորդ ժամկետի համար առաջադրվելուն։ Մասնավորապես, այդպես է կարծում հարցված հանրապետականների կեսից ավելին։
«Սահմանադրության համաձայն՝ նախագահը չի կարող պաշտոնավարել ավելի քան երկու ժամկետ անընդմեջ: Սակայն Թրամփը բազմիցս խոսել է երրորդ ժամկետով նախագահ դառնալու հնարավորության մասին»,- հավելում է հրատարակությունը։
Հարցումն անցկացվել է ապրիլի 16-21-ը 4,306 չափահաս ամերիկացիների շրջանում։