
Պեկինը շուտով պայմանագիր կկնքի Երևանի հետ տրանսպորտի ոլորտում, որը կփոխի Հարավային Կովկասի տնտեսական քարտեզը
Չինաստանը պատրաստվում է Հայաստանն ընդգրկել իր տրանսպորտային ցանցում՝ հերթական քայլն անելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներու. հայտարարել է Հայաստանում Չինաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը Turkiye Gazetesi-ի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ Պեկինը շուտով պայմանագիր կկնքի Երևանի հետ տրանսպորտի ոլորտում, և այդ նախագծերը կփոխեն Հարավային Կովկասի տնտեսական քարտեզը։
«Մեկ գոտի, մեկ ճանապարհը» Չինաստանի կառավարության կողմից հաստատված ենթակառուցվածքների զարգացման և ներդրումների ռազմավարություն է, որը նպատակ ունի խորացնել առևտրային, ներդրումային և ենթակառուցվածքային կապերը Չինաստանի և տարածաշրջանի 65 երկրների միջև: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծով նախատեսվում է Չինաստանը Եվրոպային և Եվրասիական մայրցամաքի տարբեր հատվածներին կապող 6 հիմնական ցամաքային միջանցքներ ստեղծել, ինչպես նաև՝ ծովային միջանցքներ: