
Մենք երբեք չենք ուրացել Ցեղասպանությունը․ Վահագն Ալեքսանյան
Իրական Հայաստանում ցեղասպանություն չպետք է տեղի ունենա, այլևս ցեղասպանություն չպետք է լինի, այնպես, ինչպես եղավ 2023 թվականին՝ Լեռնային Ղարաբաղում․ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Նա հայտարարել է, թե Արցախում էլ, Դաշնակցության իշխանության գալուց հետո էթնիկ զտում տեղի ունեցավ։
«Հայաստանի Հանրապետության մեր իշանությունը երբևէ չի ուրացել և չի պատրաստվում ուրանալ Հայոց ցեղասպանությունը՝ ինչպես օրինակ դա արել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։Մենք վաղը սգալու ենք մեր նախնիների հիշատակը և այցելելու ենք Ծիծեռնակաբերդ»-նշել է պատգամավորը։