24 Ապր
2025
10.1° c ԵՐԵՎԱՆ
5.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր պահանջատիրությունը ուղղված է քաղաքակիրթ աշխարհին. Լիլիթ Գալստյան

Մեր պահանջատիրությունը ուղղված է քաղաքակիրթ աշխարհին. Լիլիթ Գալստյան

Մեր արդար պայքարը երբեք որևէ թշնամական ուժ, որևէ թշնամական բանակ, որևէ թշնամական գաղափարախոսություն ի զորու չէ ջնջել, ի զորու չէ ջնջել նաև պահանջատիրությունը սերունդների և մեր գենետիկ հիշողության միջից. այսօր ավանդական Ջահերով երթի ընթացքում ABC media-ի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Պահանջատիրության հասցեատերը, ցավոք սրտի, այսօր մի քիչ էլ մենք ենք` Հայաստանում, որովհետև այսօր Հայաստանի ղեկին այն իշխանություններն են, որոնք մեր պատմական հիշողությունը ուրանալու, մեր ազգային հիշողություններն ու ազգային պետական շահերը ոտնատակ տալու քաղաքական ընթացքի մեջ են։ Բայց մեր պահանջատիրությունը ուղղված է նաև քաղաքակիրթ աշխարհին, որովհետև ցանկացած անարդարություն ծնում է նոր անարդարություններ, որևէ ցեղասպանություն, որը իր գնահատականին չի արժանացել քաղաքակից աշխարհի կողմից և հետևանքների վերացման, դատապարտման և հատուցման ամբողջ շրջան չի իրականացվել, այդ հանցագործությունը նորից մարդկության դեմ ոճիր է ծնելու»,- ասել է դաշնակցական պատգամավորը։

Նրա խոսքով` եթե աշխարհն ադեկվատ գնահատական տար նաև Արցախում տեղի ունեցածին, չէր լինի այն ցեղասպանությունը, որ տեղի է ունենում Գազայում։

 

Ռազմագերիներ