
Ոգեկոչում ենք Ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ արցախյան կորուստների ցավը մեր սրտում․ Գարեգին Բ
Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, ոգեկոչում ենք Արցախում մեր ժողովրդի զավակների հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների, արցախյան կորուստների ցավը մեր սրտում․ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասել է Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը։
«Ծիծեռնակաբերդի նվիրական բարձունքին մեր հոգևորականների և մեր ազգի զավակների հետ միասին աղոթք հղեցինք առ Աստված՝ հայցելով, որ Տերը զորացնի մեր ժողովրդին, իր հոգու ցավը, տրտմությունն ու տառապանքը ուժի վերածելու, հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարությունները և նորանոր իրագործումներով շենացնելու հայրենական մեր երկիրը, կերտելու մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր կյանքը։ Թող Աստված օգնական ու պահապան լինի ազգիս հայրենաշինական նվիրական ճանապարհին։ Այսօր և միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց»,- ասել է Ամենային հայոց կաթողիկոսը։
Գարեգին Բ-ն այլ հարցերի չի պատասխանել՝ նշելով, որ ուղերձ են հղելու Մայր Աթոռից։