
ՌԴ-ում եղբայրական ժողովրդի վիշտը միշտ ընկալել են որպես սեփական․ Զախարովան՝ Հայոց ցեղասպանության մասին
ՌԴ ԱԳն ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ ապրիլի 24-ը 20-րդ դարի առաջին կեսի ողբերգական դեպքերի՝ Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության 110-րդ տարելիցն է։ Նա ընդգծել է, որ ՌԴ–ում եղբայրական ժողովրդի վիշտը միշտ ընկալել են որպես սեփական։
Զախարովան հավելել է, որ Մոսկվայի դիրքորոշումն այդ իրադարձությունների վերաբելյալ լավ հայտնի է․ այն հետևողական է և հիմնվում է հումանիտար ավանդույթների վրա։
Նա ընդգծել է, որ ժամանակակից ՌԴ–ն առաջիններից է աշխարհում, որ ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև հավելել է, որ ավանդույթի համաձայն՝ ՌԴ մի շարք քաղաքներում անցկացվում են հիշատակի միջոցառումներ ոչ միայն հայերի մասնակցությամբ, այլև այլ ազգերի։ Զախարովայի խոսքով՝ նրանց միավորում է անցյալի ողբերգական դեպքերի հիշատակը պահպանելու և կոնյուկտիվ նպատակների համար դրանց մոռացության կանխումը։