24 Ապր
2025
21° c ԵՐԵՎԱՆ
16.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վնասվել է անգամ հայելին՝ տան ներսում․ Խոզնավարի բնակիչ

Վնասվել է անգամ հայելին՝ տան ներսում․ Խոզնավարի բնակիչ

Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակիչ Ռուբիկ Խաչատրյանը, ում տան ուղղությամբ ադրբեջանցիները գիշերը կրակել են, միջադեպի մասին մանրամասներ է պատմել ABC media-ին։

Նա նշել է, որ կրակոցի պահին ինքը քնած եղել, իսկ կինը եղել է խոհանոցում, վերջինս էլ լսել է կրակոցների ձայները։

«Կինս եկավ, լույսը վառեց, ասաց՝ կրակել են, պատուհանը փչացրել են։ Ես վեր կացա, իմ մահճակալի մոտ պահարան կա, վրան՝ մեծ հայելի, տեսանք, որ այդ հայելին էլ է ջարդվել»-պատմել է նա։

Տան տիրոջ խոսքով՝ ամեն օր տարբեր ժամերի կրակում են, իրենք էլ ոչնչից չեն վախենում։

Ռազմագերիներ