
Ադրբեջանը քայլ առ քայլ հասնում է նպատակին․ Մանե Թանդիլյան
Բաքվում հայ ռազմաքաղաքական ղեկավարների դեմ ընթացող դատավարությունը քայլ է Հայաստանի դեմ, դա պետք է հասկանա: Այս գիտակցումը, գոնե իշխանությանը, չի դրդում ավելի ինտեսիվ քայլերի. Ծիծեռնակաբերդ այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
«Սա ոչ մեկ մարդու, ոչ՝ քսաներեքի, ոչ էլ Արցախի բնակչության մասին է, սա դատավարություն է Հայաստանի դեմ։ Ադրբեջանը հիմա քայլ առ քայլ հասնում է այդ նպատակին։ Ռուբեն Վարդանյանն արժանապատվորեն կրում է այն տանջանքը, որը բոլորիս է սպառնում»-նշել է նա։
Թանդիլյանի խոսքով՝ չսթափվելու դեպքում հայ ժողովրդին ծանր օրերն են սպասվում հետագայում։