
Վանկուվերում մեքենան մխրճվել է փառատոնի մասնակիցների մեջ. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 26-ին Կանադայի Վանկուվերում փողոցային փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ։ Միջադեպի հետևանքով մի քանի մարդ մահացել է, կան նաև վիրավորներ։ Վարորդը ձերբակալվել է։
Վանկուվերի քաղաքապետ Քեն Սիմը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել ֆիլիպինական սփյուռքի Լապու-Լապուի օրվա տոնակատարության ընթացքում։ Նա իր ցավակցությունն է հայտնել տուժածներին և համայնքին։
Նման դեպք ավելի վաղ, ապրիլի 1-ին, տեղի էր ունեցել նաև Ճապոնիայի Նագոյա քաղաքում, որտեղ մեքենան դուրս էր եկել մայթ և վնասել յոթ մարդու։