27 Ապր
2025
20.3° c ԵՐԵՎԱՆ
8.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այսօրվանից ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը

Այսօրվանից ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականի ապրիլի 27-ից սկսել է գործել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որով սահմանվում են կաթնամթերքի վաճառքի նոր կանոններ։

Ըստ նոր կարգի՝

Կանաչ դարակաշարերում տեղադրվելու է միայն այն կաթնամթերքը, որը չի պարունակում կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ:

Նարնջագույն դարակաշարերում կտեղադրվի այն կաթնամթերքը, որի մեջ օգտագործվել է կաթնային յուղի փոխարինիչ։

Դարակաշարերի վրա պարտադիր կլինի տեղադրել տեղեկատվական պիտակներ՝ «Առանց կաթնային յուղի փոխարինիչի» և «Պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» մակագրությունը։

Նախարարությունը կոչ է անում կաթնամթերք ընտրելիս ուշադրություն դարձնել դարակաշարերի գույներին և նշումներին։

Բոլոր տնտեսվարողները պարտավոր են ապահովել կաթնամթերքի պատշաճ դասավորումը։ Սահմանված կարգի խախտման դեպքում կկիրառվեն վարչական տույժեր։

Ռազմագերիներ