
Սոցիալ-տնտեսական ճգնաժամի ֆոնին Կանադայում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
Կանադացիները երկուշաբթի կքվեարկեն ընդհանուր ընտրություններում՝ կիրակի տեղի ունեցած ողբերգության ֆոնին, որի հետևանքով ավելի քան 10 մարդ է զոհվել՝ վարչապետ Մարկ Քարնիին ստիպելով չեղարկել մի շարք քարոզարշավային միջոցառումներ. հայտնել է РИА Новости-ին։
Ինչպես նշվել է, ապրիլի 26-ի երեկոյան Վանկուվերում ամենագնացը մխրճվել է ֆիլիպինյան փառատոնի մասնակիցների բազմության մեջ։ Ոստիկանությունն արագ ձերբակալել է 30-ամյա վարորդին, սակայն հայտարարել է, որ միջադեպը չեն համարում ահաբեկչական գործողություն։ Վարորդը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել։ Վերջին տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ հինգ տարեկան մի աղջիկ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։
Ընգծվել է, որ Վանկուվերի ողբերգությունը չէ, որ միայն ստվեր է գցում Կանադայի ընտրությունների վրա։ Վերջին տարիներին երկիրը ապրում է աճող սոցիալ-տնտեսական ճգնաժամ, որն առաջացել է բարձր գնաճի, մատչելի բնակարանների պակասի և ֆենտանիլ դեղամիջոցի տարածման պատճառով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալով, խնդիրները ընդլայնվել են՝ ներառելով առևտրային պատերազմ հարևան Միացյալ Նահանգների հետ և նույնիսկ սպառնալիք ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. ԱՄՆ նախագահը խոստանում է Կանադան դարձնել 51-րդ նահանգը։
Այս բոլոր խնդիրները ստեղծել են մի իրավիճակ, երբ Քարնին իշխանության եկավ մարտի 14-ին՝ իշխող Լիբերալ կուսակցության ներսում փակ քվեարկության միջոցով։ Նրա նախորդը՝ Ջասթին Թրյուդոն, ստիպված էր հրաժարական տալ իր քաղաքականության նկատմամբ հանրային դժգոհության ֆոնին։
Վերջին հարցումների համաձայն՝ լիբերալները միջինում 4 տոկոսային կետով առաջ են գլխավոր ընդդիմադիր մրցակցից՝ Պիեռ Պուալիևրի գլխավորած Պահպանողական կուսակցությունից։
Ընդամենը մի քանի ամիս առաջ համարվում էր, որ Պահպանողականները լավ հնարավորություն ունեն հաղթելու, քանի որ հարցումներում նրանց առավելությունը գերազանցում էր 25 տոկոսային կետը։ Սակայն բնակչության վստահությունը կորցրած Թրյուդոյի հեռանալը և Թրամփի արտաքին սպառնալիքը գլխիվայր շրջել են կանադական քաղաքականության լանդշաֆտը և հայրենասիրության ալիք առաջացրել կանադացիների շրջանում, ովքեր չեն ցանկանում խոնարհվել իրենց հարևան Միացյալ Նահանգների պահանջների առջև։
Մասնագետները նշում են, որ Պուալիևրը կորցրել է իր առավելությունը հարցումներում ընտրություններից առաջ, մասամբ Թրամփի հետ իր նմանության պատճառով, ում շատ կանադացիներ բացասաբար են վերաբերվում Օտտավայի նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականության հետևանքով։
Վերլուծաբանները նշում են, որ հաշվի առնելով Կանադայի տնտեսական դժվարությունները, Քարնիի թեկնածությունը և ֆինանսական ճգնաժամերը հաջողությամբ հաղթահարելու նրա փորձը կարող են արձագանք գտնել ընտրողների շրջանում։