
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու հոդվածով վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ
Սահմանապահ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։
«Նախաձեռնվել է վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով»,- ABC media-ին տեղեկացրել են ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել էր։
ԱԱԾ-ից տեղեկացրել էին, որ դեպքի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։