
Նոր տունը՝ նոր կյանքի սկիզբ․ Գորիսում բնակարանների բանալիներ հանձնվեցին
74-ամյա Գրիգոր Թամրազյանը երկու տարի ընտանիքի հետ տնից տուն էր տեղափոխվում Գորիսում՝ փնտրելով հայրենի Արցախի ջերմությունը։
Այսօր նրա ձեռքերում նոր տան բանալին է։ Նրա նման ևս 17 ընտանիք ստացել է սեփական օջախի բանալիներ։
Տները տրամադրել են Սյունիքի մարզպետը, Գորիսի համայնքապետը և Տաթևի վանահայրը։
Ծրագիրն արժեցել է 200 միլիոն դրամ։
Կահավորումն իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ACTED կազմակերպության, ինչպես նաև Գորիսի հիմնադրամի և ԳՈՒՄ ՀԿ-ի աջակցությամբ։