29 Ապր
2025
20.4° c ԵՐԵՎԱՆ
2.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պաշտոնյաները զգուշանում են, սակայն ԶԼՄ-ներն ազդարարում են ԵՄ-Ադրբեջան «հարաբերություններում ճգնաժամի» ավարտը․ Eurasianet

Պաշտոնյաները զգուշանում են, սակայն ԶԼՄ-ներն ազդարարում են ԵՄ-Ադրբեջան «հարաբերություններում ճգնաժամի» ավարտը․ Eurasianet

Ադրբեջանական լրատվամիջոցները ԵՄ արտաքին քաղաքականության բարձրաստիճան պաշտոնյայի` վերջերս Բաքու կատարած այցը բնութագրում են որպես «նշանակալից իրադարձություն», որի ընթացքում Բրյուսելը «հրաժարվել նախկին կարծրատիպերից և ճանաչել Ադրբեջանը որպես հիմնական գործընկեր». գրել է Eurasianetը։

Ինչպես նշվել է, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը ապրիլի 25-ին բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այդ քննարկումներից բխող երկու կողմերի պաշտոնական հայտարարությունները պարունակում էին սովորական հաճելի խոսքեր և շնորհակալություն, բայց չէին ազդարարում որևէ նշանակալի գործարքի մասին։

Այնուամենայնիվ, Կալասի գրասենյակի կողմից տարածված հայտարարությունը պարունակում էր մեկ հետաքրքրաշարժ մանրուք։ «Ես նաև ուրախ եմ ասել, որ մենք համաձայնեցինք վերսկսել մեր բանակցությունները Եվրոպական Միության և Ադրբեջանի միջև նոր գործընկերության և համագործակցության համաձայնագրի շուրջ», – նշվել է հայտարարությունում։

Բաքվում սկսեցին աղմուկ բարձրացնել, երբ պետական լրատվամիջոցները Կալլասի այցը բնութագրեցին որպես առաջընթաց, որը ջնջում է Լեռնային Ղարաբաղի խաղաղության գործընթացի շուրջ տարաձայնությունների, Ադրբեջանի կողմից իրավունքների խախտումների վերաբերյալ ԵՄ քննադատության և բնական գազի մատակարարումների շուրջ սակարկությունների պատճառով տարիներ շարունակ առաջացած թշնամանքը։

Eurasianet-ը նշել է, որ Բաքվում Կալասի և նրա ադրբեջանցի զրուցակիցների կողմից համաձայնեցված մանրամասները մնում են մշուշոտ, բայց բանակցությունները, կարծես, պարզաբանել են Ադրբեջանի ապագա դերը որպես ԵՄ բնական գազի մատակարար։ Ալիևը ապրիլի սկզբին քննադատել էր ԵՄին՝ ադրբեջանական գազի մատակարարումների նախատեսված ընդլայնումը կարգավորելու նպատակով Հարավային գազային միջանցքի ընդլայնման հարցում դանդաղելու համար։

Ռազմագերիներ