05 Մար
2026
0° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսպանիայի և Պորտուգալիայի մեծ մասում վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը

Իսպանիայի և Պորտուգալիայի մեծ մասում վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը

Երկուշաբթի Պիրենեյան թերակղզում տեղի ունեցած լայնամասշտաբ հոսանքազրկումներից հետո Իսպանիայի և Պորտուգալիայի մեծ մասում վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը․ գրում է The Guardianը։

Էլեկտրաէներգիան վերականգնվել է երեքշաբթի առավոտյան՝ մայրցամաքային Իսպանիայի գրեթե 90%-ում, հայտնել է REE էլեկտրացանցի օպերատորը: Պորտուգալիայի ազգային էլեկտրացանցի օպերատորի տվյալներով՝ գիշերը էլեկտրաէներգիան վերականգնվել է երկրի 6.5 միլիոն տներից մոտ 6.2 միլիոնում:

Պորտուգալիայի վարչապետ Լուիս Մոնտենեգրոն ասել է, որ խափանման աղբյուրը «հավանաբար Իսպանիայում է»։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն, իր հերթին, հայտարարել է, որ ուսումնասիրվում են բոլոր հնարավոր պատճառները։ Նա նաև զգուշացրել է հանրությանը ենթադրություններ չանել՝ «ապատեղեկատվության» ռիսկի պատճառով։

Հիշեցնենք, որ անջատումների հետևանքով երկուշաբթի չեղարկվել էին վիրահատություններ, հետաձգվել թռիչքներ, խափանվել էր տրանսպորտի աշխատանքը։

Հոսանքազրկումների որևէ հստակ պատճառ դեռևս հայտնի չէ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ