
Հայաստանը և Ուզբեկստանը ցույց են տալիս ինստիտուցիոնալ անվստահության աճի ամենամեծ տեմպերը․ ՄԱԿ-ի զեկույց
Եվրասիայի այն երկրները, որոնք իրականացնում են լայնածավալ տնտեսական բարեփոխումներ, ամենամեծ անկումն են ապրում կառավարության նկատմամբ հանրային վստահության մեջ, մինչդեռ տարածաշրջանի ավտորիտար մտածողությամբ կառավարությունները ցույց են տալիս հանրային վստահության աճ պաշտոնյաների նկատմամբ: Այս մասին են վկայում ըստ վերջերս հրապարակված ՄԱԿ-ի 2025 թվականի «Համաշխարհային սոցիալական» զեկույցի տվյալները, որն ընդգծում է «ինստիտուցիոնալ վստահության» լայնածավալ անկումը 21-րդ դարի սկզբից ի վեր։ Ինչպես նշվել է տնտեսական և սոցիալական ցնցումները, այդ թվում՝ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը, Covid-19 ճգնաժամը և ռուս-ուկրաինական պատերազմը, քայքայել են հանրային վստահությունը կառավարության ղեկավարների նկատմամբ։
«Այսօր աշխարհի բնակչության կեսից ավելին քիչ կամ ընդհանրապես չի վստահում իր կառավարությանը։ Մարդկանց 57 տոկոսը պնդում է, որ կառավարության նկատմամբ իրենց վստահության մակարդակը ցածր է», – նշվել է ՄԱԿ-ի զեկույցում՝ հղում անելով 1995-2022 թվականներին հավաքված հարցումների տվյալներին։
ՄԱԿ-ի զեկույցը չի անդրադառնում սոցիալական լրատվամիջոցների ազդեցությանը։ ՄԱԿ-ի զեկույցում «քաղաքական ծայրահեղականության և պոպուլիզմի աճը» ամբողջ աշխարհում, որը սոցիալական լրատվամիջոցների կողմից խրախուսվող երևույթ է, նշվում է որպես ինստիտուցիոնալ վստահության անկման մեկ այլ գործոն։
Զեկույցի տվյալները ենթադրում են Եվրասիայում փոխկապակցվածություն կառավարությունների կողմից իրականացվող անկայուն տնտեսական բարեփոխումների և քաղաքականության մշակողների նկատմամբ հանրային կասկածամտության աճի միջև։ Երկու երկրներ, որոնք վերջին տարիներին ամենաագրեսիվն են եղել իրենց տնտեսությունները վերաուղղորդելու փորձերում՝ Հայաստանը և Ուզբեկստանը, ցույց են տալիս ինստիտուցիոնալ անվստահության աճի ամենամեծ տեմպերը։
ՀՀ կառավարությունը փորձում է վերանայել երկրի սոցիալական և տնտեսական համակարգը՝ ընդունելով նոր սահմանադրություն, միաժամանակ փորձելով հաստատել երկարատև խաղաղություն վաղեմի թշնամի Ադրբեջանի հետ։ Միևնույն ժամանակ, Ուզբեկստանը պահպանում է համախմբված ավտորիտար քաղաքական համակարգ, ըստ իրավապաշտպան կազմակերպությունների, սակայն նախագահ Շավքաթ Միրզիյոևի վարչակազմը փորձում է իրականացնել հեռահար տնտեսական բարեփոխումներ՝ հույս ունենալով երկիրը որակավորել Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցության համար։ Հայաստանը և Ադրբեջանը համարվել են «Միջինից բարձր եկամուտ ունեցող» տնտեսություններ։
Սոցիալական ներդրումների մակարդակը մեծապես տարբերվում է նմանատիպ եկամտի մակարդակ ունեցող երկրներում։ Այսպիսով՝ ՀՆԱ-ի տոկոսի հաշվարկով՝ ՀՀ-ում ավել են կարևորում սոցիալական պաշտպանությունը, քան Վրաստանում, Թայլանդում, Հարավային Աֆրիկայում, Գուատեմալայում և ավելի քիչ, քան Մոլդովայում, Մոնղոլիայում, Ալբանիայում։ Միևնույն ժամանակ ՀՀ-ում կրթությունը, բնակարանային ապահովությունը և առողջությունը, սոցիալական ներդրման առումով, զիջում է Վրաստանին, Մոլդովային, Հարավային Աֆրիկային։