
ԵԱՀԿ-ն հանձնառու է տարածաշրջանում խաղաղությանն և կայունությանը․ Սինիրլիօղլուն՝ Հարավային Կովկաս այցի մասին
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ավարտել է իր առաջին պաշտոնական այցերը Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ վերահաստատելով Կազմակերպության ամուր հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության նկատմամբ։ Այս մասին նշվել է ԵԱՀԿ-ի քարտուղարության տարածած հաղորդագրությունում։
«Այս այցը հնարավորություն էր ընդգծելու ԵԱՀԿ-ի ամուր հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության նկատմամբ, ինչպես նաև մեր աջակցությունը շարունակական մարտահրավերներին դիմակայելու հարցում», – նշել է Սինիրլիօղլուն։
Եվ՛ Երևանում, և՛ Բաքվում գլխավոր քարտուղարը ողջունել է տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունն ապահովելու համար ձեռնարկվող համապատասխան ջանքերը՝ հույս հայտնելով խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրման վերաբերյալ։ «Խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականապես հաստատման լուրը ոգեշնչող զարգացում է։ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին, քանի որ նրանք շարունակում են կայուն խաղաղության ճանապարհը», – հայտարարել է նա։
Հարավային Կովկասի տարածաշրջան կատարած իր այցի ընթացքում գլխավոր քարտուղարը ընդգծել է, թե ինչպես կարող են ԵԱՀԿ-ի տասնամյակների փորձը և անվտանգության նկատմամբ համապարփակ մոտեցումը նպաստել տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանային ավելի լայն կայունությանն ու խաղաղությանը։ Նա ընդգծել է ԵԱՀԿ պարտավորությունների շարունակական կատարման կարևորությունը։